Զարիֆը Լավրովին ներկայացրել է Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցերի նպատակը

144

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը տարածաշրջանային այցով եղել է նախ Ադրբեջանում, այնուհետև՝ ՌԴ–ում, իսկ այսօր արդեն՝ Հայաստանում: Այցը վերաբերում է հնարավորությունների շուրջ աշխատանքներին, որոնք ենթադրում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը: Այս մասին Զարիֆն ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցում:

«Ուրախ եմ շնորհավորել ձեզ և պարոն Պուտինին Ղարաբաղյան հակամարտության ավարտի կապակցությամբ: Համենայն դեպս, մեր ընդհանուր մտահոգությունն այն էր, որ այս հակամարտությունը տեղի էր ունենում մեր հարևանությամբ՝ սրելով իրավիճակը, մարդիկ մահանում էին: Իմ տարածաշրջանային այցի նպատակներից մեկն է աշխատել այն հնարավորությունների շուրջ, որոնք նախատեսված են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարության մեջ»,- ասել է Զարիֆը: