Դարդանելի հայկական եկեղեցու մկրտարանը լիովին քանդվել է

56

Դարդանելում (թուրք․ անվանումը՝ Չանաքքալե) գտնվող հայկական եկեղեցու մկրտարանը լիովին քանդվել է։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում է  Canakkaleolay.com կայքէջը։

Ըստ աղբյուրի՝ Դարդանելի Ֆեվզիփաշա թաղամասում կառուցված այս հայկական եկեղեցու շնորհիվ ներկայում Զաֆեր (Հաղթանակ) անունը կրող հրապարակը նախկինում Եկեղեցու հրապարակ է կոչվել։ Աղբյուրը նաև նշում է, որ սույն հայկական եկեղեցու տարածքում այժմ գտնվում է Չանաքքալեի «Մարտի 18» համալսարանը։

Չանաքքալեի քաղաքապետարանի իրավասուները թուրքական աղբյուրին հայտնել են, թե իրենք մկրտարանի քանդվելու վերաբերյալ գրություն են հղել Մշակութային հարստությունների պահպանման շրջանային տնօրինություն և վերջինից համապատասխան գործողություններ են ակնկալում։

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net