Բժիշկը խոսեց պատվաստվելուց հետո կողմնակի ազդեցությունների նվազեցման մասին

142

Կարելի է նվազեցնել կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո կողմնակի ազդեցությունները, եթե պահպանվի չորս կանոն: Դրանք թվարկել է СберЗдоровье-ի  տնօրեն Վլադիսլավ Մոհամեդ Ալին:

Առաջին կանոնն այն է, որ ներարկման տեղը չքորվի՝ այդ հատվածի բորբոքումներից ու գրգռումից խուսափելու համար: Երկրորդ, չտաքացնել ներարկման տեղը, այսինքն` պատվաստումից հետո առաջին օրը չգնալ բաղնիք, սաունա և այլն: Երրորդ, պատվաստվելուց հետո առաջին օրը չարժե իրականացնել սպորտային մարզումներ, ցանկալի է խուսափել ֆիզիկական ակտիվությունից: Չորրորդ կանոնը՝ առնվազն մեկ օր զերծ մնալ ալկոհոլային խմիչքներ օգտագործելուց, հայտնում է Lenta.ru-ն: