ԱՄՆ-ն հնարավոր է վերանայի Աֆղանստանում և Իրաքում զորքերի կրճատումները․ WSJ

77

ԱՄՆ իշխանությունները ակնկալում են վերանայել նախորդ վարչակազմի որոշումը՝ կրճատել Աֆղանստանում և Իրաքում ամերիկյան զորքերի քանակը: Այդ մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության աղբյուրները:

Ըստ աղբյուրների, նախկին նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը՝ կրճատել ամերիկյան ռազմակազմը 2500 մարտիկի թե՛ Աֆղանստանում, թե՛ Իրաքում, ԱՄՆ-ի ներկայիս ղեկավար Ջո Բայդենի վարչակազմին դնում է «երկու հակամարտություններում ԱՄՆ-ի ռազմավարական դերը գնահատելու» անհրաժեշտության առաջ»: