«Այո , խնդիրը առաջին օրից ներկայացնում էր Նաիրի Հոխիկյանը, և ես էլ բոլոր կառույցներին։ Վստահեցրել էին ինձ, որ այդ հատվածը կարողացել ենք պահել , մինչև չարաբաստիկ տեսանյութը չհայտնվեց, որը արված էր Ալ լճերից և պարզ դարձավ , որ ոչինչ էլ պահված չէր ։
Ցավալի իրականություն է, բայց շատերը կկրկնեն անամոթաբար «իսկ ի՞նչ ենք կորցրել , որ էդքան նեղվում ես , կարայինք պահեինք չպահեցի՞նք», իսկ ամենաառաջադեմ տիկնա՛յք էլ կասեն՝ ի՞նչ տարբերություն մեր մոտ է , թե մեր հարևան թուրքի մոտ է, միևնույն է նույն ջրից թեյ ենք խմելու և քաղաքականությամբ հարցը լուծենք»,- ֆեյսբուքյան էջում գրել է «Իմ քայլի» նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը՝ վկայակոչելով տարածաշրջանային հարցերով փորձագետ Նաիրի Հոխիկյանին, որը բազմիցս ահազանգել ու մատնանշել է այն վտանգները, որոնք մեզ սպառնում են Արփա և Որոտան գետերի ակունքներն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվելու պատճառով: