Ադրբեջանում Արցախյան պատերազմի մասնակիցները ցանկանում են ինքնասպան լինել

48

Ադրբեջանում կանխվել են Արցախյան պատերազմի մասնակիցների և նրանց ընտանիքների անդամների ինքնասպանության փորձերը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները:

Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության քաղաքականության վարչության պետ Բաբեկ Հուսեյնովի խոսքով՝ հինգ հոգեբան նրանց առցանց տրամադրում են հոգեբանական աջակցություն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մի շարք ադրբեջանցի զինծառայողներ, որոնք ականատես են եղել կամ մասնակցել Արցախում հայերի դեմ ռազմական հանցագործությունների, չկարողանալով իրենց վրա կրել մեղքի բեռը, ինքնասպանություն են գործել: