Ֆրանսիայում սպասվում է համազգային 3-րդ լոքդաունը

149

Ֆրանսիայում սպասվում է համազգային 3-րդ լոքդաունը: Կանխատեսումն առողջապահական ոլորտի մասնագետներինն է: Անցած շաբաթ Ֆրանսիայում սահմանվել են Covid-19-ի կանխմանն ուղղված խիստ միջոցառումներ, սակայն նոր վարակակիրների թիվը շարունակում է ավելանալ արագ տեմպերով:

Նիդերլանդներում էլ կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների դեմ ցույցեր են անցկացվել, որոնք անկարգությունների են վերածվել: Ցուցարարները սուպերմարկետներ են թալանել, ջարդուփշուր արել խանութների ցուցափեղկերը, հրկիզել Ուրկում գտնվող Covid-19-ի թեստավորման կենտրոնը: Իրավապահները ջրցան մեքենա եւ արցունքաբեր գազ են կիրառել՝ բողոքավորիներին ցրելու համար: Ավելի քան 100 մարդ բերման է ենթարկվել: