Ֆեյսբուքի օգտատերերի հեռախոսահամարները հայտնվել են հաքերների ձեռքում

101

Ֆեյսբուք սոցցանցի 533 միլիոն օգտատերերի հեռախոսահամարները հայտնվել են անհայտ հաքերների ձեռքում, որոնք տեղեկության առեւտուր են իրականացրել Telegram-ի միջոցով, գրում է Verge-ն՝ հղում անելով տվյալների անվտանգության ոլորտում հետազոտող Ալոն Գալին:

Telegram-ում բոտն առաջարկում է օգտատերերի մասին տեղեկությունը 20 դոլարով: Օրինակ, դա կարող է լինել իրական հեռախոսահամար, որն անհրաժեշտ է սոցցանց մուտք գործելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բոտի ակտիվությունը գրանցվել է 2021 թվականի հունվարի կեսերից եւ մինչ օրս գործում է: Նշվում է, որ տվյալները վերաբերում են Ֆեյսբուքում զանգվածային արտահոսքին, որը շտկվել էր 2019 թվականին: