Փորձագետը գտնում է, որ 2021թ․ գազի պահանջարկը կաճի

118

Համաշխարհային գազի պահանջարկը 2021 թվականին անցյալ տարվա համեմատ կաճի 2,8%-ով, սակայն ոչ բոլոր երկրներն են այս տարի կարողանալու հասնել նախաճգնաժամային սպառման մակարդակներին: Այդ մասին Եվրոպական գազի վիրտուալ ֆորումում հայտարարել է Միջազգային էներգետիկ գործակալության վերլուծաբան Ժան Բատիստ Դուբրեյը նշում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ըստ գործակալության, ընթացիկ տարում գազի պահանջարկի աճի հիմնական շարժիչ ուժը կդառնան Ասիայի, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի զարգացող երկրները: Նրանց բաժին կընկնի 2021 թվականին գազի ընդհանուր համաշխարհային պահանջարկի մինչև 17%-ը: