Տեղի է ունեցել Հունաստան–Թուրքիա բանակցությունների շրջանակում առաջին հանդիպումը

115

Տեղի են ունեցել Հունաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների առաջին շփումները։ Հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում հունվարի 25-ին և տևել շուրջ երեք ժամ: Հաջորդ փուլը տեղի կունենա Աթենքում:

Յուրաքանչյուր կողմ ներկայացրել է իր վարկածը, թե ինչ է ուզում քննարկել, ընդ որում՝ Թուրքիան փորձել է քննարկման մեջ ներառել բոլոր հնարավոր խնդիրները և հարցերը,  այդ թվում՝ Հունաստանի ինքնիշխանությանը վերաբերող: Թուրքական կողմը բարձրաձայնել է կղզիների, օդային տարածքի և «որոնման և փրկության» համար պատասխանատվության գոտիների ապառազմականացման վերաբերյալ իր հայտնի պահանջները՝ սպասված քայլ, բայց անարդյունավետ, քանի որ նախնական շփումները բանակցություն չեն:

Հունական կողմը հաստատակամ է մնացել ծովային գոտիների սահմանազատման լուծման անհրաժեշտության հարցում` խնդիր, որը Հունաստանը համարում է երկու երկրների միջև միակը: