Սպիտակ տունը ՌԴ-ին կոչ է անում ազատել Նավալնիին և ձերբակալվածներին

134

ԱՄՆ-ի պաշտոնյաները Ռուսաստանին կոչ են անում ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին և նրան աջակցող հանրահավաքներում հունվարի 23-ին բերման ենթարկված մարդկանց, հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:

«Ես պարզապես կրկնելու եմ մեր կոչը Ռուսաստանի իշխանություններին՝ ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր կալանավորված են իրենց համընդհանուր իրավունքների իրացման համար, և անմիջապես ու անվերապահորեն ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին», – ասել է նա: