Ռուսաստանը ողջունում է Իրանի ցանկությունը՝ օգնել վերականգնել Ղարաբաղի տնտեսությունը

144

Ռուսաստանը ողջունում է Իրանի, Թուրքիայի, Վրաստանի և եվրոպական մի շարք երկրների՝ Լեռնային Ղարաբաղի տնտեսության վերականգնմանը միանալու ջանքերը, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամլո ասուլիսում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Բացի Ռուսաստանից, Իրանից, Թուրքիայից, կան շատերը, ովքեր ցանկանում են միանալ Լեռնային Ղարաբաղի և նրա շրջակայքի տնտեսության վերականգնմանը, այդ թվում՝ եվրոպական երկրներից: Կարծում եմ, որ դա միայն ողջունելի է», ասել է Լավրովը: