Չինաստանի իշխանությունները կասկած չունեն COVID-19-ի նկատմամբ մարդկության հաղթանակի մեջ

129

Աշխարհը մեծ հաջողությունների է հասել կորոնավիրուսի դեմ պայքարում, Դավոսի ֆորումում տեսաուղերձի ժամանակ ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը: Նա վստահ է, որ մարդկությունը կկարողանա հաղթահարել COVID-19-ը:

«Մենք մնում ենք համոզված, որ ձմեռը չի կարող կանգնեցնել գարնան գալուստը: Կասկած չկա, որ մարդկությունը կհաղթի վիրուսը և այս աղետից դուրս կգա էլ ավելի ուժեղ», – ասել է նա:

Միևնույն ժամանակ, նա նշել է, որ վերջին տարիներին կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թվի աճը մարդկանց հիշեցնում է, որ անհրաժեշտ է շարունակել պայքարել հիվանդության դեմ: