Մարսելում կրակել են «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակութային կենտրոնի ուղղությամբ

120

Մարսելում կրակել են «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակութային կենտրոնի վրա:

«Կենտրոնում սովորում է 250 երեխա: Անհանգստությունն անսահման է: Վստահ եմ, որ իշխանությունները կապահովեն կենտրոնի հետագա անվտանգ աշխատանքը: Մեզ անհնար է էոտրել», – ասել է Աբովյան վարժարանի ղեկավար Կարեն Խուրշուդյանը:

Ոստիկանությունն այցելել և զննել է դեպքի վայրը: Փամփուշտը ծակել է երկրորդ հարկի պատուհանը, որտեղ անցկացվում էր դաշնամուրի դասը։ Զոհեր եւ վիրավորներ չկան: Դեպքի կապակցությամբ կենտրոնի ղեկավարությունը բողոք է ներկայացրել ոստիկանություն:

Նման դեպքեր նախկինում տեղի են ունեցել Բեռլինում, Սան Ֆրանցիսկոյում, Փարիզում և Դեսինում, որտեղ վանդալները պղծել են Կոմիտասի հուշարձանը և Հայոց ցեղասպանության հուշահամալիրը: Այս գործողություններին մասնակցում են «Գորշ գայլեր» թուրքական արմատական խմբավորման անդամները, որոնց գործունեությունը Ֆրանսիայում արգելված է: