Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել դատարանի վճիռը

125

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը պատրաստվում է բողոքարկել Նիկոլ Փաշինյանի, վարչապետի աշխատակազմի և իր դեմ դատական գործի շրջանակում այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ս.թ. հունվարի 25-ին, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հրապարակեց վճիռը` Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Մանե Գեւորգյանի (վարչապետի մամուլի խոսնակ) քաղաքացիական գործով, որը հարուցվել էր Գագիկ, Գուրգեն եւ Արտյոմ Խաչատրյանների պահանջով այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանի կողմից 2020 թվականի ապրիլի 28-ին «facebook.com» սոցիալական ցանցի իր էջում վերջիններիս հասցեին վիրավորանք եւ զրպարտություն պարունակող գրառում էր տեղադրել։ Խաչատրյանները հայցով պահանջում էին ներողություն խնդրել իրենց հասցեին կատարված վիրավորանք հանդիսացող արտահայտության համար, ինչպես նաեւ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները: Դատարանը հիմնավորված համարեց եւ հաստատեց, որ ՀՀ հայցվորների հասցեին վիրավորանք եւ զրպարտություն համարվող արտահայտություններ են կատարվել ՀՀ վարչապետի կողմից` իր մամուլի խոսնակի միջոցով եւ այդ մասով պահանջը բավարարեց։