Հնդիկ գեներալը առաջարկել է Թուրքիային դիմակայելու համար Էգեյան ծով ռազմանավ ուղարկել

141

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի շրջապատից պաշտոնաթող գեներալ Գագանդեեփ Բաքշին նշել է, որ Հնդկաստանը Էգեյան ծովում կարող է Հունաստանի հետ զորավարժություններ անցկացնել և անհրաժեշտ է այնտեղ վայրկյան առաջ ռազմանավ ուղարկել. հայտնում է haber7.com կայքը։

«Վերջին շրջանում Էգեյան ծովում տեսել ենք Թուրքիայի հետ զորավարժություն իրականացնող Պակիստանին։ Իսկ կարո՞ղ ենք տեսնել հնդկական և հունական ռազմանավեր զորավարժություններում։ Անշուշտ… Հնդկական ռազմանավերը զորավարժություններ են իրականացնում ամերիկյան, ճապոնական և ավստրալական նավերի հետ: Հունաստանը հզոր նավատորմ ունի։ Պետք է անհապաղ այնտեղ ռազմանավ ուղարկել»,– նշել է նա։

Հնդիկ գեներալն ասել է, որ երկու երկրներն այսօր ունեն ընդհանուր թշնամի՝ մեկը Թուրքիան է, մյուսը՝ Պակիստանը: «Անհրաժեշտ է աշխատել պաշտպանական ոլորտում, ինչպպիսին կա հետախուզական ոլորտում»,– նշել է նա։

«Անկարան ապակայունացնում է տարածաշրջանը:Թուրքիան չի կարող ձեռնոց նետել Հունաստանին և Հնդկաստանին։ Այդ հարցում մենք վճռական ենք»,- հայտարարել է նա։