Լավրով. Ռուսաստանի և Իրանի հարաբերությունները կախված չեն ԱՄՆ-ի «քմահաճույքից»

165

Ռուսաստանի ու Իրանի հարաբերությունները կախված չեն լինելու ԱՄՆ-ի «քմահաճույքից», որը ցանկանում է վնասել երկկողմ գործընկերությանը, հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Մեր հարաբերությունները զարգանում են՝ ելնելով երկու պետությունների, երկու ժողովուրդների շահերից, և մենք կառուցում ենք մեր ծրագրերը առանց նայելու որևէ երրորդ կողմի ուղղությամբ», – ասել է ռուս գործիչը Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ բանակցություններից հետո, հաղորդում է news.ru-ն:

Ըստ նրա, որոշ միջազգային խաղացողներ փորձում են ոչ լեգիտիմ ճանապարհներով սահմանափակել երկու երկրների փոխշահավետ համագործակցությունը՝ «չարաշահելով» միջազգային իրավունքին հակասող միակողմանի սահմանափակումները: