Լավրով. Ռուսաստանը շահագրգռված է խորացնել Իրանի հետ երկխոսությունը Ղարաբաղի իրավիճակի շուրջ

155

Մոսկվան և Թեհրանը նշել են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը՝ խորացնելու երկխոսությունը մի շարք տարածաշրջանային հարցերի, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ բացելով բանակցությունները Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ:

«Հաշվի առնելով հարակից տարածաշրջանում մեր երկրների դերը` մենք շահագրգռված ենք խորացնել երկխոսությունը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են Պարսից ծոցում անվտանգությունը, Աֆղանստանի կարգավորման խնդիրները և, իհարկե, կարելի է քննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը այն բանից հետո, երբ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները համաձայնության եկան», – ասել է Լավրովը: