Ժողովուրդը կհասկանա, որ սահմանադրական ճանապարհով իշխանություններին հեռացնել չի կարող. Վազգեն Մանուկյան

159

Արարատցիների հետ հանդիպման ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» միասնական թեկնածու  Վազգեն Մանուկյանն ասել է, որ իշխանափոխության համար երկու ճանապարհ կա՝ Սահմանադրությունը և ապստամբությունը: Սահմանադրական ճանապարհով 100.000-վոր քաղաքացիներ պետք է ճնշում գործադրեն և ներկա իշխանություններին զրկեն աթոռից:

«Ապսամբություն ասելով՝ հասկանում եմ շենքեր գրավելը և առանց ֆիզիկական բռնության, զոռով իշխանությանը հեռացնելը: Նիկոլ Փաշինյանն էլ է այդպես վարվել, նա նոր մեթոդ չի հնարել, բայց դա արել է շատ կեղտոտ ձևով: Ժողովուրդը կհասկանա, որ սահմանադրական ճանապարհով իշխանությանը հեռացնել չի կարող»,- ասել է Վազգեն Մանուկյանը: