Թրամփի իմպիչմենտի բանաձևը ներկայացրել են Սենատ․ կա միայն մեկ մեղադրական հոդված

125

Երկուշաբթի երեկոյան ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի ներկայացուցիչները նախկին նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու վերաբերյալ բանաձև են ներկայացրել Սենատ։

Իրավիճակի աննախադեպությունը կայանում է նրանում, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ նույն նախագահը երկու անգամ ենթարկվում է իշխանությունից հեռացման ընթացակարգին, այն էլ՝ երբ այլևս չի զբաղեցնում իր պաշտոնը, գրում է ՏԱՍՍ-ը:

Բանաձևում կա միայն մեկ մեղադրական հոդված`խռովության դրդելը: