Թրամփը Ֆլորիդայում գրասենյակ է բացել

129

Դոնալդ Թրամփը գրասենյակ է բացել ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում, որը զբաղվելու է որպես ԱՄՆ նախկին նախագահի նրա գործունեությամբ: Այդ մասին երկուշաբթի օրը հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով նրա շտաբի հայտարարությունը:

Նախկին նախագահի գրասենյակը ստանձնելու է Թրամփին ուղղված նամակագրության տեսակավորման, ինչպես նաև նրա հրապարակային ելույթներ կազմակերպելու և հայտարարություններ կազմելու գործառույթը:

Բացի դրանից, փաստաթղթի համաձայն, կազմակերպությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Ֆլորիդա նահանգի Փալմ Բիչ շրջանում, «ԱՄՆ-ի շահերից ելնելով ՝ առաջ կտանի Թրամփի վարչակազմի օրակարգը» քարոզչության և հասարակական ակտիվության միջոցով: