Երևանի պետական բժշկական համլսարանը փետրվարի 8-ից դասերը վերսկսում է առկա ուսուցմամբ

168

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում COVID-19 հիվանդությամբ պայմանավորված ներկայիս կայուն համաճարակային վիճակը՝ ուսումնական հաստատության 2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը կկազմակերպվի առկա ուսուցմամբ (ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար/առցանց ձևով):

Ըստ վերոնշյալ հրամանի՝  Երևանի պետական բժշկական համալսարանն արդեն հայտարարել է, որ փետրվարի 8-ից երկրորդ կիսամյակն սկսում է առկա ուսուցմամբ: