Երբ կարողության բացակայությունը և թերացումն ազդում են ազգի, պետության և պետության անվտանգության վրա

159

 «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկած անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը կարճ վերլուծություն է կատարել՝ անդրառնալով ներկա իրավիճակին, որում հայտնվել են  Հայաստանն ու հայ ազգը: Պատգամավորի ասելիքի մեջ չի կարելի չնկատել ենթատեքստ:

«Մեր աղետն ու ռեգրեսիան  նրանում է, որ ապագա չենք տեսնում և ապագան տեսնելու միակ ճանապարհն անցիալի և ներկայի համեմատությունն է :

Ապագան պետք է սահմանել ներկայի և անցյալի խնդիրները վերլուծելով, ոչ թե համեմատելով: Մշտապես համեմատելու դեպքում նույն տեղում ենք մնում, ու ժամանակն անցնում է:

Մարդու կարողությունները չպետք է թերագնահատել և ոչ էլ պետք է գերագնահատել, այլ օբյեկտիվ գնահատական է պետք տալ և կա՛մ օգնել զարգացնել, կամ չխանգարել զարգանացնելուն: Բայց սա վերաբերում է այն դեպքերին, երբ կարողության բացակայությունը և թերացումը ուղիղ ազդում է միմիայն սեփական անձին, ոչ թե ողջ հանրությանը, ազգին, պետությանը և պետության անվտանգությանը»,- գրել է Սոֆյա Հովսեփյանը: