Բաքվի մոտ տեղի է ունեցել պայթյուն

92

Ութ մարդ տուժել է Բաքվի արվարձանում գտնվող բնակելի շենքում տեղի ունեցած պայթյունից հետո, հայտնել են արտակարգ դեպքի վայրում գտնվող բուժաշխատողները:

Բժիշկները տուժածներից մեկի վիճակը գնահատում են ծանր, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Փլատակների տակից դուրս են բերել երեք մարդու:

Պայթյունը տեղի է ունեցել Աբշերոնի շրջանի Խիրդալան քաղաքում: Հնարավոր է, որ շենքի փլատակների տակ մարդիկ լինեն, հայտնել են Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունից: Միջադեպի պատճառներն այս պահին անհայտ են:

Ականատեսների խոսքերով, պայթյունից հետո շենքում հրդեհ է բռնկվել: Հարվածի ալիքը խփել է հարակից բարձրահարկ շենքերի բնակարանների ապակիներին: