ԱՄՆ-ն պահանջում է հեռացնել Telegram-ը Google Play-ից

126

Coalition for a Safer Web ամերիկյան շահույթ չհետապնդող կազմակերպության ղեկավար և Մարոկկոյում ԱՄՆ նախկին դեսպան Մարկ Գինսբերգը դատական ​​հայց է ներկայացրել Alphabet կորպորացիայի դեմ՝ պահանջելով հեռացնել Telegram մեսենջերը Google Play հավելվածից:

 Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Գինսբերգը պնդում է, որ «Telegram-ն օգտագործվել է սպառնալիքներ տարածելու և ռասիստական ​​բռնի գործողություններ համակարգելու համար, մասնավորապես՝ մինչև ԱՄՆ նոր նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալությունը և Մինեապոլիսում (Մինեսոտա) Ջորջ Ֆլոյդի մահը սպիտակամորթ ոտիկանների ձեռքով»։