ԱՀԿ-ն երկրներին հիշեցնում է COVAX-ի կարևորության մասին

129

Պետությունները պետք է կենտրոնանան ոչ թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր մատակարարելու երկկողմ գործարքների, այլ միջազգային COVAX մեխանիզմի ներքո պատրաստուկի բաշխման վրա, որի նպատակն է բոլոր երկրներին հավասար հիմունքներով ապահովել իմունային դեղամիջոցներով: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

Առաջին մատակարարումները հանգեցրին պատվաստանյութերի պաշարների կուտակմանը և դրանց քաոսային բաշխմանը: COVAX-ը նախատեսված է այս իրավիճակից խուսափելու համար, նրա խոսքերը հաղորդում է ՏԱՍՍ-ը: