Ադրբեջանական կողմը փոխանցել է 1 աճյուն․ ինքնությունը հայտնի է․ Արցախի ԱԻՊԾ

121

Ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել 1 զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնել է Արցախի ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Ադրբեջանական կողմը Մատաղիսից փոխանցել է մեկ աճյուն։ Ինքությունը հայտնի է դարձել վարորդական իրավունքից։ Նա 1993 թվականին ծնված Աշոտ Լևոնի Խաչատրյանն է, մասնակցել է պատերազմին որպես պահեստազորային։ Մյուս երեք զինծառայողների աճյունները հայտնաբերվել են որոնողական աշխատանքների ընթացքում Ջաբրայիլից»,- նշեց Հունան Թադևոսյանը։

Այսօր 2 խումբ իրականացնում է որոնողական աշխատանքներ Հադրութում։ Հունան Թադևոսյանի խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1287 աճյուն։