IPhone 12-ը կարող է բժշկական սարքավորումների խափանման պատճառ դառնալ

71

Apple-ի կայքում տեղադրված պաշտոնական փաստաթղթում նշվում է, որ IPhone 12 սմարթֆոնները կարող են առաջացնել բժշկական սարքերի էլեկտրամագնիսական խափանումներ. տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Խնդիրը MagSafe աքսեսուարների նոր համակարգի մեջ է, որը մագնիսներ է պարունակում: Սերտ շփման դեպքում մի շարք բժշկական սարքեր կարող են արձագանքել մագնիսներին:

Apple-ը խորհուրդ է տալիս iPhone 12-ը և MagSafe- ի ցանկացած պարագա պահել 15-30 սմ  հեռավորության վրա: