Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա

117

Հանրապետության տարածքում hունվարի 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին հանրապետությունում սպասվում է ձյուն: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա գիշերը 13-15, ցերեկը՝ 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում hունվարի 24-ի ցերեկը և 25-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին սպասվում է ձյուն: