Ստամբուլում տղամարդը դանակով հարձակվել է երեք ռուսաստանցիների վրա

145

Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում տղամարդը դանակով հարձակվել է երեք ռուսաստանցիների վրա: Այս մասին գրում է rbc.ru-ն։

Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 24-ի երեկոյան։ Տուժել է երկու կին եւ մեկ տղամարդ, նրանց հոսպիտալացրել են։ 

Ականատեսների խոսքով՝ մի կին դանակի 7 հարված է ստացել, մյուսները՝ երեք – չորս հարված։

Թերթի զրուցակիցներից մեկը հայտնել է, որ սկզբում տղամարդը ռուսաստանցիներից գումար է պահանջել, իսկ երբ նրանք հեռացել են, բռնել է նրանց եւ դանակով հարձակվել։

Ոստիկանությունը բերման է ենթարկել հարձակվողին, որը պարզվել է, որ աղբահավաք Հասան Հուսեյնն է:Նա հարցաքննվել է: