Ռուս-չինական CR929 ինքնաթիռի արտադրությունը կսկսվի այս տարի․ ԶԼՄ-ներ

119

Ռուսաստանի և Չինաստանի կողմից համատեղ մշակված CR929 ինքնաթիռների արտադրությունը նախատեսվում է սկսել 2021 թվականին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Հիմնական CR929-600 տարբերակը կկարողանա տեղափոխել 280 ուղևոր մինչև 12 հազար կմ հեռավորության վրա: Ինքնաթիռների ընտանիքը բաղկացած կլինի նաև երկարացված (CR929-700) և կարճացված (CR929-500) հիմնամասով մոդիֆիկացիայից:

Առաջին փորձնական թռիչքը նախատեսվում է իրականացնել 2023 թվականին: