Ռուսաստանը նախատեսում է չորս զբոսաշրջիկ ուղարկել տիեզերք

363

«Գլավկոսմոս» ընկերությունը, որը «Ռոսկոսմոսի» մաս է կազմում, նախատեսում է 2022-2023 թվականներին «Սոյուզ ՄՍ» տիեզերանավով չորս զբոսաշրջիկ ուղարկել տիեզերք: Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը:

«2022-2023 թվականների ընթացքում, բարենպաստ հանգամանքների պայմաններում, կարելի է ակնկալել չորս տեղ կոմերցիոն տիեզերական թռիչքի մասնակիցների համար», – ասել են «Գլավկոսմոս»-ից: