Պուտինը հայտարարեց 13 երկրներում ռուսական պատվաստանյութի գրանցման մասին

121

Կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական պատվաստանյութն արդեն գրանցվել է 13 երկրներում: Այս մասին երկուշաբթի ռուսական ուսանողության օրվա առթիվ ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Հիմա մենք նաև արդեն ունենք արդյունավետ պատվաստանյութեր: Դրանք արդեն գրանցված են 13 երկրներում», – ասել է պետության ղեկավարը:

Նրա խոսքերով, ընդհանուր առմամբ Ռուսաստանի Դաշնությունում վարակի հետ կապված իրավիճակը ներկայումս կայունանում է: