Պեսկով. Կրեմլը գիտեր Պուտինի դեմ պսևդոբացահայտումների նախապատրաստման մասին

59

Կրեմլը տեղյակ էր նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ սադրանքների և կեղծ բացահայտումների նախապատրաստման մասին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք վաղուց գիտեինք, որ այսպես կոչված պսևդոբացահայտումներ ու տեղեկատվական հարձակումներ են նախապատրաստվում նախագահի դեմ», ասել է Կրեմլի ներկայացուցիչը և շեշտել, որ այնպիսի նյութերը, ինչպիսին է Գելենջիկում ենթադրյալ նախագահական պալատի մասին պատմող տեսանյութը, «չեն համապատասխանում իրականությանը»։