Չպայթած զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են իրականացվելու

73

Արցախի ԱԻ պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր, օրվա ընթացքում՝ տարբեր ժամերի, Ստեփանակերտի Հայկավան թաղամասում եւ Գետափ տեղամասում կիրականացվեն չպայթած եւ վտանգ ներկայացնող զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:

Պայթյունների ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք, խուճապի չմատնվել: Սակրավորներն են աշխատում:

2020թ. սեպտեմբերի 27-ից առ այսօր ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, «Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամ»-ը եւ «Հելո Թրասթ» ոչ կառավարական ականազերծման կենտրոնը շարունակում են Արցախի տարածքը մաքրել չպայթած զենք-զինամթերքից, այն դարձնելով ավելի անվտանգ՝ հավանական սպառնալիքներից:

Աշխատանքներին ավելի ուշ միացել են ՌԴ ՊՆ սակրավորները: