Շուշիի ամեն մի քարը հայկական է. Արծվիկ Սարգսյան

102

1916 թվականին Շուշին ուներ 43 863 բնակիչ, որից 21 926-ը՝ հայեր էին, 18 641-ը՝ թաթարներ, 1249-ը՝ ռուսներ, մնացածը՝ այլազգիներ։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը։ Ըստ նրա՝ 1920 թվականի մարտի 22-ի գիշերը թուրք մուսաֆաթականների հրոսակախմբերը բարբարոսաբար սպանել են տասնյակ հազարավոր հայ բնակիչների։ «Ահա սա է էն պատասխանը, որ ասում են Շուշին  90 տոկոսով ադրբեջանական է եղել։ Փաստ է, որ 90 տոկոսանց ադրբեջանական է եղել, որովհետև 60-70-ական թվականներին, երբ Հեյդար Ալիևը եկել է իշխանության գլուխ, ինքը ձգտել է, որ հայաթափի Շուշին, Արցախը հայաթափի։ Դրա համար, որտեղ եղել է հայկական մի բնակաբավայր, դրա կողքը մի հատ ադրբեջանական բնակավայր է ստեղծել»,- ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ոչ ոք չի ժխտում, որ Շուշիում ադրբեջանցիներ ապրել են։ «Բայց որ Շուշին եղել է բուն հայկական, պատմահայկական քաղաք, դրա մասին մենք պետք է խոսենք, բարձրաձայնենք, որ Շուշիի ամեն մի քարը հայկական է»,- հավելեց քաղաքապետը։