Մի քանի հարյուր ադրբեջանցի ընտանիք դիմել է Ալիևին՝ Հադրութում վերաբնակեցվելու համար

119

Նախկինում Հայաստանի ԽՍՀ Վարդենիսի շրջանում բնակված ադրբեջանցիների մի քանի հարյուր ընտանիքներ դիմել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ խնդրելով իրենց բնակեցնել Հադրութում: Սա ադրբեջանական հայտնի ձեռագիր է, և դժվար չէ գլխի ընկնել, որ այս ամենը նախաձեռնվել է պետության կողմից։

Սա նոյեմբերի 9-ի (10) պայմանավորվածությունների խախտում է, քանի որ այնտեղ խոսքը փախստականների վերադարձի մասին էր, այլ ոչ թե այդ տարածքների բնակեցման մասին այն անձանցով, որոնք ոչ մի կապ չունեն դրանց հետ:

Արդեն ակնհայտ է Ալիևի հեռակա ծրագրերը. նա փորձում է ԼՂԻՄ տարածքի բռնազավթված տարածքներում մեծ թվով ադրբեջանցիներ բնակեցնել՝ անկախ այն բանից, թե արդյո՞ք այդ ադրբեջանցիները երբևիցե ապրել են Արցախում: Դրանից հետո Ալիևը կհամաձայնի Արցախում ինքնորոշման հանրաքվե անցկացնելուն, քանզի Արցախում հայերը արդեն փոքրամասնություն կկազմեն, եթե ՀՀ–ն ու Արցախը որևէ աշխատանք չտանեն Արցախի «կեղծ» վերաբնակեցման դեմ։