Մակունցը և Կարապետյանը գիտեն այնպիսի բաներ, որ Փաշինյանի մոլի երկրպագուները կսարսռեն սարսափից․ Գաբրելյանով

172

Արամ Աշոտի Գաբրելյանովի տելեգրամ ալիքից, –

Իսկ հիմա սենսացիոն մանրամասներ, կապված ԱՄՆ-ում և Ուկրաինայում Հայաստանի դեսպանների նշանակման հետ։ Ինչպես ինձ պատմեցին իրազեկ մարդիկ հատուկ ծառայություններից, Լիլիթ Մակունցի նշանակումը դեսպան Վաշինգտոնում և Վլադիմիր Կարապետյանի՝ Կիևում օպերատիվ աշխատակցի լեզվով կոչվում է առանցքային վկայի դուրսբերում հարվածի տակից։ ԱԱԾ աշխատակիցները պատմեցին ինձ, որ և՛ Մակունցը, և՛ Կարապետյանը գիտեն և կարող են պատմել այնպիսի բաներ, որ եթե Փաշինյանը կորցնի իշխանությունը, նրա մոլի երկրպագուները  կսարսռեն սարսափից։

Մակունցը գիտի Նիկոլի ընտանեկան բոլոր գաղտնիքները, և որպես Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհի, կարող նրա մասին այնպիսի բաներ պատմել, որ  անառակ կանանց ճակատագիրը  հեռուստասերիալներից կթվա վանքերի միանձնուհիների ճակատագիր։

Վլադիմիր Կարապետյանն այն մարդն է, որը թաքցրել էր Փաշինյանին այն ժամանակ, երբ Նիկոլը գտնվում էր փախուստի մեջ։ Բնականաբար, Կարապետյանը գիտի Նիկոլի բոլոր գաղտնի կապերի մասին ՄԻ6-ի, Ալիևի հետ։ Հայտնի է, որ Կարապետյանը կուլիսների ետևում Ալիևի հետ վարում էր բանակցություններ Շուշիի հանձնման շուրջ՝ Հայաստանի վարչապետի անմիջական հրահանգով։

Հայաստանի ԱԳՆ-ում այդ նշանակումների շուրջ լուրջ ընդհարում տեղի ունեցավ։ ԱԳ նախարար Արայիկ Այվազյանը կտրականապես դեմ էր դեսպանների փոխարինելուն։ Նախարարը հայտարարեց, որ նոր նշանակումները բացասաբար կընկալվեն Լավրովի, Կրեմլի կողմից։ Ի պատասխան Փաշինյանն ասեց, որ, իբր, ով է Լավրովը, որ նրա հետ ինքը՝ Փաշինյանը համաձայնեցնի իր վստահելի անձանց նշանակումները։ Հայաստանի ԱԳՆ աշխատակիցները պատմեցին ինձ, որ, կանոնների համաձայն, Այվազյանը պետք է նամակ գրեր վարչապետին՝ ներկայացնում եմ այսինչին և այնինչին դեսպանների պաշտոնին։ Սակայն նախարարը գրեց, որ ներկայացնում է այսինչին ու այնինչին դեսպանի պաշտոնին՝ ըստ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԲԱՆԱՎՈՐ ՀՐԱՀԱՆԳԻ։ Այսինքն, փաստորեն իր վրայից հանեց պատասխանատվությունն՝ ապագայում։ Խուճապը Փաշինյանի թիմում ուժեղանում է։ Շատերն են սկսել հասկանալ, որ Փաշինյանը փրկում է միայն իրեն ու այն մարդկանց, որոնք տիրապետում են իր գաղտնիքներին։ Եվ նրան չեն հետաքրքրում այդ թիմի մնացած անդամները։

Թարգմ․՝ Մելիքյան Զոյա