Մակունցը եղել է և կա Հայաստանում ամերիկյան ազդեցության գործակալ․ Արմեն Աշոտյան

82

Լիլիթ Մակունցի քաղաքական կարիերայի առաջին ու վերջին բացառիկ ձեռքբերումն այն է, որ նա հանդիսանում է սրիկայի «ուսապարկերի պահեստապետը ԱԺ-ում»՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ ։

Նա համոզված է, որ Լիլիթ Մակունցը եղել է և կա Հայաստանում ամերիկյան ազդեցության գործակալ․ «Խնդրում եմ չշփոթել բուն գործակալի հետ»։

Նրա դիտարկմամբ՝ Մակունցի հնարավոր նշանակումը ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան քաղաքական իմաստով խաբեություն է, մասնագիտական իմաստով՝ թյուրիմացություն, իսկ պետական իմաստով՝ խայտառակություն։

«Նրա քաղաքական ֆունկցիան բացառապես «ուսապարկերի պահեստապետ» լինելն է և այդ իմաստով զավեշտալի է «ուսապարկերի պահեստապետին» նշանակել նման ռազմավարական կարևորության երկրում դեսպան։ Խաբերության առումով՝ այդ դավադիր սրիկան առնվազն երկու անգամ նախկինում հայտարարում էր, որ դեսպանների քաղաքական նշանակումներ չեն լինելու, իբր՝ նախկինները շատ էին դա անում, ինքը դա չի անելու։ Մասնագիտական առումով՝ դիվանագիտական ծառայության մասին օրենքը պարզ բանաձևում է, որ դիվանագիտական ծառայությունը մասնագիտական գործունեություն է։ Մակունցի մասնագիտական ունակությունները, արտաքին աշխարհի հետ շփվելիս, սահմանափակվել են ժամանակին Հայաստանի բուհերից մեկում արտաքին վարչության պետի պաշտոնով։ Այս գումարման ԱԺ-ում երևի քչերը գիտեն, որ նա եղել է երկու բարեկամական խմբի ղեկավար՝ ԱՄՆ և Մեծ Բրիտանիա, և քանի որ ո՛չ ես, ո՛չ հանրությունը տեղյակ չենք որևէ արդյունքի մասին, կարող ենք փաստել, որ այստեղ ևս որևէ աստղ նա երկնքից չի բռնել»,-ասաց Արմեն Աշոտյանը։

Նշանակման լավ կողմը Աշոտյանը համարում է այն, որ սրիկայի մերձավոր շրջապատը սկսել է որոնել փախուստի ճանապարհներ։

Մանրամասները՝ Yerkir.am կայքում: