ՀՀ տարածքում հունվարի 25-ից ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

114

Հանրապետության տարածքում՝ հունվարի 25-ի և 30-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 29-ին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8 մ/վ., 29-30-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ.:

Օդի ջերմաստիճանը հունվարի 25-ի ցերեկը, 26-28-ը աստիճանաբար կբարձրանա, գիշերը՝ 13-15, ցերեկը՝ 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝ հունվարի 25-ի և 30-ի ցերեկը, 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ին, 30-ի գիշերը սպասվում է ձյուն:

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում`