Հայաստանում կապի ոլորտի հասույթը նվազել է 3.4%-ով

83

Հայաստանում կապի ոլորտի հասույթը 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 129 մլրդ 753,6 մլն դրամ (ավելի քան 266 մլն 823,5 հազ. ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 3.4%-ով։

Ռադիոծրագրերի կազմման և հեռարձակման գործունեությունից ստացված հասույթի ծավալն 2019-ի առաջին տասնմեկ ամիսների համեմատ 7.4%-ով նվազելով՝ հասել է 2 մլրդ 139.8 մլն դրամի, հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման ոլորտում հասույթը նվազել է 9.7%-ով և կազմել 9 մլրդ 776.2 մլն դրամ, իսկ հեռահաղորդակցության ոլորոտում՝ նվազել 2.7%-ով և կազմել 117 մլրդ 837.6 մլն դրամ։