Իրանը պատրաստ է Բայդենի օրոք գերիների փոխանակմանը ԱՄՆ-ի հետ

81

Իրանը պատրաստ է Ջո Բայդենի նախագահության տարիներին գերիների փոխանակել Միացյալ Նահանգների հետ: РИА Новости-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն:

«Ցավոք, ամերիկացիներն Իրանի քաղաքացիներին պատանդ են վերցնում Միացյալ Նահանգներում:  Զարիֆը հայտարարել է, որ մենք պատրաստ ենք գերիների փոխանակել Միացյալ Նահանգների հետ»,- ասել է Խաթիբզադեն՝ ISNA-ին տված հարցազրույցում մեկնաբանելով Բայդենի օրոք գերիների փոխանակումը:

Նա այս մասին հայտարարել է իրանցի քաղաքագետ Քավե Աֆրասիաբիի՝ Միացյալ Նահանգներում կալանավորվելու ֆոնին, որը կասկածվում է օտարերկրյա կառավարության գործակալ լինելու մեջ՝ առանց ամերիկյան արդարադատության նախարարությունում գրանցվելու: Նրան կարող է սպառնալ 10 տարվա ազատազրկում:

Իրանի արտաքին գործերի նախարարությունն անհիմն է համարել մեղադրանքները՝ հույս հայտնելով, որ Բայդենի վարչակազմը կվերանայի այն մոտեցումը, որից «ամերիկացիները կախվածություն ունեն»՝ ցանկացած պատրվակով «պատանդ են վերցնում Իրանի քաղաքացիներին»: