ՌԴ Դաշնության խորհուրդը տուգանքների համակարգ է մշակում ինտերնետային ընկերությունների համար, որոնք անհիմն կերպով արգելափակում են օգտատերերին: Այս մասին հայտարարել է Դաշնության խորհրդի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:
Նա նշել է, որ եղել են Instagram-ի, Facebook-ի, YouTube-ի կողմից արգելափակման բազմաթիվ դեպքեր:
Կիրակի, հունվարի 24-ին, արգելափակվել են Ռոսկոսմոսի ղեկավար Դմիտրի Ռոգոզինի, իսկ երկուշաբթի՝ օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի էջերը․ վերջինս քննադատել էր ՌԴ-ում ցույցերը: «Նրանք կհանդիպեն մեր պատասխանին», – ասել է Պուշկովը։