Ի՞նչ է առաքել Իրան «Մենյու.ամ»-ի Վահանը

82

«Մենյու.ամ» ծառայության տնօրենը, ով այս փուլում Փաշինյանի դավաճան կառավարության կազմում աշխատում է էկոնոմիկայի նախարար, հունվարի 22-ին Իրանում մասնակցել է ՀՀ դեսպանության և Իրան-Հայաստան առևտրի պալատի կողմից կազմակերպված գործարար համաժողովին: Այս մասին հայտնում են Իրանում Հայաստանի դեսպանությունից։

ՀՀ-ի և Արցախի տարածքային զիջումների դիմաց Թուրքիայի նավահանգիստներից օգտվելու երազանքներով տառապող նախարարը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել ՀՀ տնտեսության զարգացման ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: Մտքերի փոխանակման և քննարկումների ընթացքում արծարծվել են հայ և իրանցի գործարարների միջև առևտրային կապերի ամրապնդմանը, նրանց կողմից ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող բազմաթիվ հարցեր:

Հունվարի 23-ից մեկնարկել է խայտառակ կապիտուլյացիայի պայմաններում Ադրբեջանի հետ առևտրային բարեկամության պատրանքներով համակված Քերոբյանի հանդիպումների շարքն ԻԻՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ Քերոբյանի կառավարությունը կործանել է ՀՀ պաշտպանական համակարգը, իսկ բանակը տանում է տոտալ կազմալուծման, ինչի արդյունքում էլ՝ Քերոբյանը հայտարարել է, որ ՀՀ Զինված ուժերի կազմավորման օրը (Բանակի տոնը) իր համար սովորական աշխատանքային օր է: