Թրամփը հրաժարվել է քաղաքական կուսակցություն ստեղծելու ծրագրերից․ Միլլեր

82

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում ստեղծել նոր քաղաքական կուսակցություն: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Թրամփի նախընտրական շտաբի խորհրդական Ջեյսոն Միլլերին:

Միլլերը, մեկնաբանելով Թրամփի նոր կուսակցություն ստեղծելու հավանականության մասին լուրերը, նշել է, որ Սպիտակ տան նախկին ղեկավարը «հասկացրել է, որ իր նպատակն է ԱՄՆ Կոնգրեսի Սենատը և Ներկայացուցիչների պալատը 2022 թվականին վերադարձնել հանրապետականներին»: Միլլերն ընդգծել է, որ «դրանից դուրս ոչինչ չի նախատեսվում»:

2020-ի նոյեմբերի ընդհանուր ընտրություններում ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցությունը մեծամասնություն ստացավ Կոնգրեսի երկու պալատներում: