Թուրքիան պատրաստվում է սեփական ավիակիրներն արտադրել

99

Թուրքական տարբեր մերձիշխանական աղբյուրներ հայտնում են, որ մոտ ապագայում Անկարան կարող է սկսել կառուցել սեփական ավիակիրները:

Այս տեղեկատվությունը մասամբ հիմնված է Էրդողանի հայտարարությունների վրա, որոնցում նա հորդորում էր հնարավորինս շուտ մտնել «ռազմածովային ուժերի գլխավոր լիգա», սակայն լուրերն ամբողջովին ճշտված չեն: Թուրքերն իսկապես արագացված տեմպերով իրացնում են իրենց հնարավորությունները ծովում, բայց մինչ այժմ խոսքը ուղղաթիռակիրների մասին է եղել:

Էրդողանը «Իստանբուլ» ֆրեգատի գործարկման ժամանակ նաև հայտարարել է, որ Թուրքիան աշխարհի այն 10 երկրների շարքում է, որոնք ունակ են սեփական արտադրության ռազմանավեր նախագծել և կառուցել։

Բացի այդ՝ հաջորդ տարվանից թուրքերը նախատեսում են տարեկան արտադրել 1 սուզանավ:

Դժվար թե Անկարան կարողանա միայնակ ստեղծել լիարժեք կամ նույնիսկ ոչ ամբողջական ավիակիր: Միևնույն ժամանակ չի կարելի բացառել թուրք-պակիստանյան համատեղ նախագիծը. միևնույն է, թուրքերը շողոքորթում են Իսլամաբադին՝ իրենց սեփական ատոմային ռումբը ձեռք բերելու հնարավորության համար, պակիստանցիները կարող են պետք գալ էլ ավելիի համար: