Թուրքական հետախուզությունը կեղծ կասկածյալի է ներկայացրել՝ ՌԴ դեսպան Կառլովի սպանության գործում ռուսական պատվիրակությանը մոլորեցնելու համար

97

Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը  ներկայացրել է, թե Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության մեջ կասկածվում է Հուսեյն Քյոթյուչեն. հայտնում է շվեդական Nordic Monitor գործակալությունը:

Հիշեցնենք, որ Կառլովը սպանվել էր 2016 թ. դեկտեմբերի 19-ին՝ թուրքական ժանդարմերիայի աշխատակից Մևլյութ Ալթընթաշի կողմից։

Հրապարակման համաձայն՝ թուրքական հետախուզության նպատակը ռուսական պատվիրակությանը խաբելն է, որը ենթադրաբար պետք է այցելեր Թուրքիա՝ հանցագործության հեղինակներին հայտնաբերելու առաքելությամբ:

«Սխեմայի նպատակն էր խափանել հետաքննությունը և շեղել Ռուսաստանի իշխանությունների ուշադրությունն ապացույցներից, որոնք, փաստորեն, մատնանշում էին Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությանը և «Ալ Քաիդա»-ի թուրքական բջիջը։ Դավադրության բացահայտումը տեղի է ունեցել 2020 թվականի սեպտեմբերի 4-ի դատական նիստում, երբ տուժողը (Քյոթյուչեն) հայտարարել էր, որ իրեն առևանգել և խոշտանգել են հատուկ ծառայությունները»,- նշում է Nordic Monitor-ը: