Էրդողանը բողոքել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներից`Հայաստանի դեմ պատերազմում չօգնելու համար

96

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ քննադատել է ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին`ԱԹՍ–ների մասեր մատակարարելուց հրաժարվելու համար:

«Չնայած սևացման բոլոր արշավներին՝ մեր անօդաչու թռչող սարքերով հիանում են ամբողջ աշխարհում: Թուրքական զինված անօդաչու թռչող սարքերը փոխում են պատերազմի մեթոդները և բեկում են մտցրել Լիբիայի հակամարտությունում»,- ասել է Էրդողանը:

Նա դաշնակիցներին անվանել է «վատ հարևաններ»՝ մեղադրելով նրանց, որ Թուրքիան այժմ ստիպված կլինի ավելի շատ մասեր արտադրել իր անօդաչու թռչող սարքերի համար:

«Նրանք մեզ ասում են՝ ինչո՞ւ եք կռվում Հայաստանի դեմ: Հայաստանը հարձակվում է Թուրքիայի դաշնակիցների վրա, մենք պետք է բոլոր հնարավոր աջակցությունը ցուցաբերենք: Մի՞թե մենք միասին չենք ՆԱՏՕ-ում»,- նշել է Էրդողանը: