Զոհված ադրբեջանցի զինվորների ծնողները Բաքվում արգելափակել են երթևեկությունը

106

Զոհված ադրբեջանցի զինծառայողների ծնողները պահանջում են պատվաբեր հուղարկավորություն կատարել իրենց որդիների համար: Նրանք բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով հանդիպում պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ:

Բանն այն է, որ նրանց որդիներին հրաժարվում են  թաղել «Շեհիդների (նահատակների) ծառուղում»: Պատվավոր հուղարկավորության փոխարեն մահացածների մեծ մասը թաղվել է մայրաքաղաքից հեռու գտնվող Գարադաղ շրջանում. գրում է Turan գործակալությունը:

17 ընտանիքների անդամներ հավաքվել են կառավարության շենքի մոտ՝ պահանջելով լուծել իրենց խնդիրը: Սակայն ծնողներին խաբել են և ուղղորդել Սալյան զորանոցը, որտեղ նրանց պետք է ընդուներ պաշտպանության փոխնախարար Քերիմ Վելիևը: Տեղ հասնելուն պես պարել են՝ փոխնախարարը տեղում չէ: Արդյունքում՝ ցուցարարները փակել են քաղաքի ամենամեծ պողոտաներից մեկը: Դրանից հետո միայն ՊՆ–ն ընդունել է նրանց: