Երկրի զարգացման համար միայն մի խոչընդոտ կա՝ Նիկոլի վարչախմբի հեռացումը․ Գեղամ Նազարյան

129

Երկրի զարգացման համար միայն մի խոչընդոտ կա՝ Նիկոլի վարչախմբի հեռացումը՝ ըստ Yerkir.am-ի ասաց քաղաքագետ Գեղամ Նազարյանը «Ձայն հայրենեաց» նախաձեռնության ընդլայնված հավաք-քննարկման ժամանակ։

«Առանց այդ վարչախմբի հեռացման ո՛չ գիտության մասին է պետք մտածել, ո՛չ ռազմատնտեսական փոփոխությունների․ դա անհնար է և ժամավաճառություն»,-ասաց Գեղամ Նազարյանը։

Նա նշեց, որ պետք է այսօր մեր քայլերով, մեր գործողություններով ոչ թե խեղճի տպավորություն թողնենք, այլ ուժեղի, հաղթածի։

«Որովհետև մեր տղերքը՝ առնվազն 5 հազար հոգի, զոհվեցին, որ մենք իրականացնենք մեր առաքելությունը, ոչ թե խեղճացած քայլենք և տխուր ոտանավորներ լսենք»,-ասաց Գեղամ Նազարյանը։